Վերսկսվում են Նիժնի Նովգորոդ-Երևան թռիչքները

Երթուղին երկարատև դադարից հետո կդառնա առաջին միջազգային ուղղությունը Նիժնի Նովգորոդից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. Նիժնի Նովգորոդից Երևան չվերթերը վերսկսվում են։ Տեղեկությունը հաղորդում է «Ստրիգինո» միջազգային օդանավակայանի կայքը:

Մոսկվա–Երևան ուղղությամբ շաբաթական 4 չվերթ կիրականացվի

Նշվում է, որ փետրվարի 12-ից արդեն կարելի է Նիժնի Նովգորոդից Հայաստանի մայրաքաղաք մեկնել:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ ուրբաթ օրերին։ Թռիչքի տևողությունը կկազմի մոտ երեք ժամ։ Մեկնումը «Ստրիգինոյից» կլինի ժամը 23: 30-ին, ժամանումը «Զվարթնոց» օդանավակայան՝ ժամը 03: 25-ին:

Հետ չվերթերը կիրականացվեն շաբաթ օրերին․ մեկնումը Երևանից ժամը 04:25-ին, վայրէջքը Նիժնի Նովգորոդում՝ ժամը 06:20-ին: Ժամանակը՝ յուրաքանչյուր օդանավակայանում տեղի ժամանակով։

«Չվերթերը կիրականացվեն «Իկար» ավիաընկերությունը Embraer 190 ինքնաթիռով՝ 110 ուղեւորներով», - նշված է հաղորդագրության մեջ:

«Ուրալյան ավիաուղիները» սկսում են ուղիղ չվերթեր իրականացնել Կրասնոյարսկից Երևան