ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Ոստիկանության Արարատի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 71-ամյա Հրանտ Գաբրիելյանը, որը Սուրենավան գյուղի բնակիչ է։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նրա գտնվելու վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում են դիմել ոստիկանության Արարատի կամ մոտակա բաժին կամ զանգել 1-02 հեռախոսահամարով։
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Երևանում 15 տարեկան տղա էր կորել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դիակը հայտնաբերվել է Կիևյան կամրջի տակ՝ կտորե պարանով ծառից կախված վիճակում:
Երեխային ծեծել են ու դեղ խմեցրել. սարսափելի դեպք Արարատի մարզում