Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սիվաս նահանգի Գեմերեկ ավանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Թուրքիայի կենտրոնական հատվածում այսօր 3.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Գրանցված վերջին երկրաշարժից խուճապի մատնվելու հիմքեր չկան. սեյսմոլոգ 

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սիվաս (Սեբաստիա) նահանգի Գեմերեկ ավանում:

Երկրաշարժի օջախը գտնվել է 5 կմ խորության վրա:

Երկրաշարժից Գեղարքունիքում վնասվել են բնակելի շինություններ, դպրոցներ, խանութներ. մարզպետ

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին մեկ ժամում Թուրքիայի արևմուտքում միանգամից երեք երկրաշարժ էր տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել էին Էգեյան ծովի մոտ գտնվող Իզմիր նահանգում։

Հայաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Արցախում