ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն այնքան էլ գոհ չէ «Champions Chess Tour» շախմատային առցանց մրցաշարի իր ելույթից: Նա այդ մասին կատակել է Twitter-ի իր էջում։
«Մենք երկար զրուցեցինք։ Պոնչիկն ասաց, որ այդպես խաղալն այնքան էլ լավ չէ։ Ինձ զգուշացում են արել», - գրել է նա՝ հրապարակելով իր շան լուսանկարը։
Հիշեցնենք` Լևոն Արոնյանը 10 տուրից հետո վաստակել է 5,5 միավոր։ Արոնյանի հետ 5,5 միավոր ունեն նաև Մաքսիմ-Վաշիե Լագրավն ու Թեյմուր Ռաջաբովը։ 10 տուրից հետո առաջատարը Մագնուս Կարլսենն է (7 միավոր): Նրան հաջորդում են Անիշ Գիրին ու Ուեսլի Սոն (6,5-ական միավոր)։ 6 միավոր ունի Յան Նեպոմնյաշչին։
100 հազար դոլար մրցանակային ֆոնդով մրցաշարն անցկացվում է երկու փուլով։ Այն ավարտվելու է փետրվարի 14-ին: