Կառավարությունը քննարկում է սահմանափակումները նորից թուլացնելու հարցը. Վահան Քերոբյան

Վահան Քերոբյանը պատասխանել է հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանում, ինչպես այս պահին մի շարք երկրներում է, «լոքդաուն» լինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ կառավարությունը քննարկում է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները մի փոքր էլ թուլացնելու հարցը։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է ինչպես այս պահին մի շարք երկրներում է, Հայաստանում նույնպես «լոքդաուն» լինի, և այս դեպքում ինչ բախտի են արժանանալու ներդրման ծրագրերը։

«Որպեսզի բիզնեսն էլ ավելի ազատ կարողանա շնչել, կառավարությունը քննարկում է սահմանափակումներն էլի թուլացնելու հարցը»,–ասաց Քերոբյանը։

Թուրքական ապրանքների արգելքը կերկարաձգվի ևս 6 ամսով. արգելվել է նաև վերելակների ներկրումը

Քերոբյանը նկատեց` Հայաստանում այս պահին կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն ավելի լավ վիճակում է, քան կարելի էր սպասել։ Նա հիշեցրեց, որ ԱՀԿ–ն էլ իր հերթին հայտնել էր` կորոնավիրուսի տարածման տեմպերը աշխարհում թուլանում են։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 89–ով և դարձել 168 177։ Գրանցվել էր մահվան 3123 դեպք (+6)։

2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվել է։ Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։