Հայտնի է մաշկն արևից պաշտպանող համեղ միջոցը

Մասնագետները նաև պարզել են, որ այրվածքների դեպքում շատ օգտակար է խաղողի կորիզի մզվածքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Սննդակարգում խաղողի կանոնավոր օգտագործումը կարող է պաշտպանել մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Մաշկաբանների ամերիկյան ակադեմիայի ամսագիրը հրապարակել է Ալաբամայի համալսարանի գիտնականների վերջին ուսումնասիրությունների արդյուքները։

Որ մթերքներն են պահպանում մաշկի երիտասարդությունը և որոնք են նպաստում ծերացմանը

Մասնագետներն ընտրել են կամավորների, ովքեր 14 օրվա ընթացքում կերել են հատուկ մշակված խաղողի փոշի։ Արդյունքում մասնակիցների մաշկի բնական պաշտպանությունն ավելացել է 74,8 տոկոսով։

«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ խաղողի օգտագործումը դրական ազդեցություն է ունենում առողջ չափահաս մարդու օրգանիզմի վրա։ Այդ առավելությունները ներառում են նաև բորբոքային գործընթացի նվազեցումն ու ԴՆԹ-ի վնասվածքների վերականգնումը», - նշել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Ալեն Օուկը ։

Մասնագետները նաև խորհուրդ են տվել ուժեղ այրվածքների դեպքում օգտագործել խաղողի կորիզի մզվածքը, որն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ: