ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում քննարկվում է «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության զարգացման գործում Հայաստանից և Ղրղզստանից դեղարտադրողների ներգրավման հարցը: Տեղեկությունը հայտնել Է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մոտ ժամանակներս Բելառուսում նույնպես պետք է սկսվի «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը։ Արդեն ստորագրվել են համագործակցության մի շարք համաձայնագրեր արտադրության տեղայնացման համար, կարգավորվել է համապատասխան տեխնոլոգիաների փոխանցումը։
«Բացի այդ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում ակտիվորեն քննարկվում է Հայաստանի և Ղրղզստանի դեղարտադրողներին համատեղ արտադրության ներգրավվելու հարցը», — ասվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ պատվաստանյութերի համատեղ արտադրության զարգացումը դարձել է ԵԱՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանի և Եվրասիական զարգացման բանկի ղեկավարության 2020 թվականի դեկտեմբերին կայացած հանդիպմանը քննարկման հիմնական թեմաներից մեկը:
«Համագործակցության ժամկետների և ձևերի մասին դեռ վաղ է խոսել, դեռ պետք է մշակել մանրամասները։ Սակայն բոլորն էլ հասկանում են այդ խնդրի օպերատիվ լուծման կարևորությունը։ Ուստի, վստահ եմ, որ շուտով բոլոր հարցերը կհամաձայնեցվեն»,-ասել է Քամալյանը։
Արցախում ընթանում է խաղաղապահների պատվաստումը «Սպուտնիկ V»-ի երկրորդ չափաբաժնով
Բացի մի շարք միջոցառումներից, որոնք ուղղված են միության դեղագործական արդյունաբերության զարգացմանը և ռազմավարական կարևոր դեղամիջոցների ու դեղանյութերի ներմուծման փոխարինման նպատակով արվող քայլերին, պլանի նախագիծը ներառում է կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի համատեղ արտադրության ստեղծման հարցի մշակումը: