ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik.Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին Գուգարքում տարօրինակ մի դեպք է տեղի ունեցել` խանդի հողի վրա փորձել են հրկիզել մեկի տունը։
Հունվարի 29-ին ոստիկանության Գուգարքի բաժին դիմած տղամարդը հաղորդում էր տվել, որ գիշերը փորձել են հրկիզել իր տունը։ Տղամարդը հայտնել էր, որ նկուղից պայթյունի ձայն էր լսել։ Անմիջապես իջել էր ու տեսել, որ նկուղը հրդեհվում է։
«Ոստիկանները կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են կատարողի ինքնությունը։ Պարզվել է, որ տղամարդը, խանդից դրդված, փորձել էր հրկիզել քաղաքացու տունը՝ 1.5 լիտր բենզինով շիշը նետելով տան նկուղ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բազում գյուղի բնակիչը հայտնաբերվել է և, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կասկածանքով, բերման ենթարկվել բաժին։
Սուրենավան գյուղի բնակիչներից մեկը կորել է. ոստիկանությունը հրապարակել է նրա լուսանկարը
Նշանակվել են փորձաքննություններ։ Քննությունը շարունակվում է։