Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատը նոր մասնաշե՞նք կունենա

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այցելել է Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ քննարկվում է Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր մասնաշենքի կառուցման հարցը:

Հայաստանում և հարակից տարածքներում առաջիկա օրերին կարող են կրկին երկրաշարժեր լինել. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այցելել է Բաղրամյանի, Վաղարշապատի և Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատներ, ծանոթացել շենքային պայմաններին և տեխնիկական զինվածությանը։

Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է նա «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի տնօրինության հետ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Արմավիրի մարզային փրկարարական վարչությունում ԱԻ նախարարը և մարզպետ Համբարձում Մաթևոսյանը քաղպաշտպանության ոլորտի մի շարք խնդիրներ են քննարկել։