Թուրքմենստանի նախագահն իր անունով հյուրանոց է կառուցում. այնտեղ նաև շների ապաստարան կլինի

Նման կրեատիվ կերպով է Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը պատրաստվում Թուրքմենստանի 30-ամյակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի - Sputnik. Թուրքմենստանի անկախության 30-ամյակը նշելու համար երկրում կկառուցվի 448 միլիոն դոլար արժողությամբ հյուրանոց։ Այնտեղ նաև շների առանձնասենյակ կլինի։ Հյուրանոցը կկոչվի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի անունով: Տեղեկությունը հայտնում է «Թուրքմենստանի քրոնիկոնը»։

Ինչու են թուրքմենները թղթադրամների վրա գրում «Բերդիմուհամեդով, հեռացի՛ր»

Հյուրանոցում կենդանիների ապաստարանը սովորական շների համար չէ նախատեսված, այլ ալաբայների՝ Կենտրոնական Ասիայի հովվաշների։ Նախագահը հատուկ  վերաբերմունք ունի շների այս ցեղի նկատմամբ: Հյուրանոցը կկոչվի «Արկադագ» («Հովանավոր»)՝ Բերդիմուհամեդովի պաշտոնական անվանումով:

Տեղական հեռուստատեսությունը ռեպորտաժ է հեռարձակել նախագահի հետ հանդիպումից, որի ընթացքում նրանք ցույց են տվել սլայդներ՝ հյուրանոցում կառուցվելիք նոր հարմարությունների մոդելներով: