Բավրա-Նինոծմինդա անցակետը վերսկսել է իր աշխատանքը

Սահմանը հատելու թույլտվություն ունեցող անձինք, Սադախլոյի անցակետից զատ, այսուհետև կարող են օգտվել նաև Բավրա-Նինոծմինդա անցակետից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի - Sputnik. Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա անցակետն այսօր ժամը 10։00-ից վերսկսել է իր աշխատանքը։

ՀՀ քաղաքացիները ո՞ր դեպքում կարող են մուտք գործել Վրաստան. ԱԳՆ–ն պարզաբանում է տարածել

Անցակետը կգործի ժամը 10։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում։ Նշվում է, որ անցակետով բեռնատարների երթևեկությունը շարունակվում է իրականացվել շուրջօրյա ռեժիմով։

Սահմանը հատելու թույլտվություն ունեցող անձինք, Սադախլոյի անցակետից զատ, այսուհետև կարող են օգտվել նաև Բավրա-Նինոծմինդա անցակետից։

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան հնարավոր է միայն կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո (երկու դեղաչափ), իսկ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի պատկան մարմինների կողմից տրված ելքի հատուկ թույլտվության պարագայում։