Ողբերգական վթար է եղել Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարհին՝ «Անուշիկ» հանդիսությունների սրահի մոտ

Դեպքի վայրի զննությունը դեռ չավարտված` հիվանդանոցներից մեկից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր  ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել  Կոտայքի մարզում։ Կան վիրավորներ և զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։ 

«Եռաբլուրի» դիմաց վթար է տեղի ունեցել. 1 մարդ մահացել է, 4-ին հիվանդանոցներ են տեղափոխել

«Ժամը 09։00-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ «Անուշիկ» հանդիսությունների սրահի հարևանությամբ, իրար են բախվել BMW, Mercedes և Lada մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 3 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ»,–գրում է կայքը։

Դեպքի վայրի զննությունը դեռ չավարտված` հիվանդանոցներից մեկից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Վթարների մեծ մասը ճանապարհների վիճակի հետ է կապված. ե՞րբ է վարորդը ղեկին քնում

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքությունը։

«Փտած» մեքենաներ կամ «փտած» վարորդական իրավունք. ո՞վ է վթարների մեծամասնության «հեղինակը»