Ողբերգական վթար Արարատի մարզում. 28-ամյա վարորդը տեղում մահացել է

Մասիսի հրշեջ-փրկարարներն ու տեղում հավաքված քաղաքացիները վերամբարձ կռունկի միջոցով են կարողացել երիտասարդի դին դուրս բերել ավտոմեքենայից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Այսօր`փետրվարի 6–ին, ժամը 06։40-ի սահմաններում, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ford Transit–ի վարորդը տեղում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ողբերգական վթար է եղել Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարհին՝ «Անուշիկ» հանդիսությունների սրահի մոտ

Նշվում է, որ Ford Transit–ի ղեկին եղել է Արարատի մարզի Գետազատ գյուղի բնակիչ` 28-ամյա Տիգրան Ավետիսյանը։ Նրա վարած ավտոմեքենան Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի Սայաթ-Նովա գյուղի խաչմերուկի հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և կողաշրջվելով` հայտնվել դաշտում։

«Վարորդը տեղում մահացել է։ Մասիսի հրշեջ-փրկարաներն ու տեղում հավաքված քաղաքացիները վերամբարձ կռունկի միջոցով կարողացել են դին դուրս բերել ավտոմեքենայից»,–գրում է կայքը։

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Սյունիքի մարզի սարսափելի ավտովթարի նոր մանրամասները. Opel–ը դուրս է եկել հանդիպակաց գոտի