Շուռնուխում նոր թաղամասի կառուցման աշխատանքները մեկնարկել են. լուսանկարներ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում է` ինչպես է աշխատում շինտեխնիկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում նոր թաղամաս է կառուցվում։ Facebook–ի իր էջում տեղեկությունը հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Ինչպես պայմանավորվել էինք հունվարի 29-ին Սյունիք կատարած իմ այցի ընթացքում, երեկ արդեն մեկնարկել են Շուռնուխում նոր թաղամասի կառուցման աշխատանքները»,–գրել է նա` կից հրապարակելով շինարարական աշխատանքների մասին փաստող լուսանկարներ։

Հիշեցնենք՝ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցան 90-ականների ազատագրված 7 շրջաններ, ինչպես նաև բնակավայրեր ԼՂՀ տարածքից։

Շուռնուխցիներին խոստացել են 12 նոր տուն կառուցել գյուղում. տեսանյութ

Դրան հաջորդեց արդեն Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների «ճշգրտումը», ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց սահմանամերձ բնակավայրերում։ Մասնավորապես Սյունիքում բնակիչները բողոքի ակցիաներ սկսեցին, ճանապարհներ փակեցին՝ պահանջելով լուծել սահմանների ու անօրինական սահմանագծման հարցը։

Իրավիճակն առանձնապես սրվեց Կապան-Գորիս ճանապարհահատվածի, Որոտան ու Շուռնուխ գյուղերի պատճառով։

Դեկտեմբերի 29–ին ադրբեջանցիները Շուռնուխի բնակիչներին 1 օր ժամանակ տվեցին գյուղի կեսը, այսինքն` 12 տները ազատելու համար։ Ավելի ուշ գյուղի 12 տների բնակիչները լքեցին տներն ու տեղափոխվեցին Հայաստանի վերահսկողության տակ մնացող հատված: Այսօր նրանք ժամանակավորապես տեղավորվել են գյուղի այլ տներում: Տեղահանվածների թվում է նաև Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի ընտանիքը, որը բնակվում էր այդ 12 տներից մեկում:

Գորիսում մատաղ են արել ու բաժանել շուռնուխեցիներին ու ռուս սահմանապահներին. լուսանկարներ