Մյասնիկովն ասել է` որոնք են տնային դեղատուփի ամենավտանգավոր դեղերը

Աշխարհում արգելված է «լեզվի տակ դնելու» դեղամիջոցներ օգտագործել առանց բժշկի հետ խորհրդակցելու։ Թե ինչպիսի հետևանքների դա կարող է հանգեցնել, պատմել է բժիշկ Մյասնիկովը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. «Լեզվի տակ դնելու» դեղերը վտանգավոր են արյան ճնշման կտրուկ իջեցման համար և ծանր հետևանքներով են հղի, հայտնել է բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում։

Մյասնիկովն ասել է` որն է տան պայմաններում Covid-19–ի բուժման գլխավոր սխալը

Նրա խոսքով` նման դեղամիջոցներն ինքնուրույն ընդունման համար հակացուցված են, քանի որ դրանց սխալ օգտագործումը հանգեցրել է ինֆարկտների, կաթվածների և սուր երիկամային անբավարարության «անհամար դեպքերի»:

«Ձեր ճնշումը բարձրացել է և ձեզ բոլորն ասում են` սա ու սա լեզվի տակ դրեք։ Դուք հիանալի գիտեք այդ դեղերի անվանումները։ Դուք դնում եք լեզվի տակ և ճնշումն իջնում է։ Իսկ հետո` ինֆարկտ։ Եվ դուք մտածում եք, թե դա տեղի ունեցավ ճնշման բարձրացումից»,-հայտարարել է մասնագետը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում։

Որ մթերքներն են արագացնում ծերանալու գործընթացը. Մյասնիկովի կարծիքը

Նա պարզաբանել է, որ կրիտիկական վիճակն իրականում սկսվում է հենց ճնշման կտրուկ անկման պատճառով։ Բժիշկն ընդգծել է, որ ամբողջ աշխարհում «լեզվի տակ դնելու» հաբերն արգելված են ինքնուրույն օգտագործման համար և խորհուրդ է տվել վերացնել դրանք տան դեղատուփից։

Ո՞ր գլխացավն է վտանգավոր․ բժիշկ Մյասնիկովի պարզաբանումները