«Ինձ աշխատանքից չեն հանել, ես Արցախի նախագահի խոսնակը չեմ եղել». Վահրամ Պողոսյան

Վահրամ Պողոսյանի խոսքով`ինքը համատեղության կարգով կատարել է որոշակի պարտականություններ, բայց երբեք որպես նախագահի խոսնակ չի աշխատել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Վահրամ Պողոսյանը հայտարարել է, որ ինքը երբեք չի եղել Արցախի նախագահի խոսնակը: Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»։

Արցախի նախագահը նոր մամուլի քարտուղար ունի

«Արցախի նախագահի խոսնակի հաստիքը տևական ժամանակ թափուր է եղել։ Ես Արայիկ Հարությունյանի խոսնակը չեմ եղել: Ուղղակի ընկալումն է եղել էդպիսին»,–ասել է Պողոսյանը:

Նշենք, որ Վահրամ Պողոսյանը Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետն է և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը:

«Ինձ աշխատանքից չեն հանել, նախագահը մամուլի խոսնակ չի ունեցել, հիմա արդեն ունի: Ես ուղղակի համատեղության կարգով կատարել եմ այդ պարտականությունը, բայց երբեք որպես խոսնակ չեմ ներկայացել: Պարզապես լրատվամիջոցներն են էդպես գրել»,-ասել է Պողոսյանը:

Հիշեցնենք, որ այսօր Լուսինե Ավանեսյանը նշանակվել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար։

Ի՞նչ է հայտնի Արցախի նախագահի նորանշանակ խոսնակի մասին