ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Ճանաչված սննդաբան Լիլիթ Բաբասյանը Instagram-ի իր էջում գրել է ավելորդ քաշից ազատվելու, ճանապարհի կեսին չհանձնվելու մասին։
«Իմ հաճախորդներից շատերը սկսում են նիհարել, ճանապարհի կեսից թողնում են այն, հետո նորից սկսում նիհարել: Բոլորը լավ պատճառ ունեն` ֆինանսական խնդիր, ժամանակի սղություն, տեղափոխություն և այլն։ Իրականում կա միայն մեկ պատճառ. սխալ ձևակերպված մոտիվացիա»,–նշում է նա:
Նրա խոսքով`մարդը, որը ցանկանում է նիհարել, պետք է հասկանա և ինքն իրեն հարց տա` ինչո՞ւ իրեն դուր չի գալիս ներկայիս տեսքը, ի՞նչ կփոխվի, երբ սկսի նիհարել։
Ե՞րբ նախաճաշել և ո՞րն է նախաճաշի ճիշտ տարբերակը. խորհուրդներ սննդաբան Լիլիթ Բաբասյանից
Բաբասյանը մի քանի պարզ խորհուրդ է տալիս նիհարողներին` մոտիվացիան պահելու համար.
- Օրագիր կազմեք, շաբաթը մեկ գրեք ձեր քաշը և չափումներ կատարեք (իրան, կոնքեր և ազդրեր),
- դիտեք մոտիվացիոն ֆիլմեր,
- գնումներ կատարեք և ընտրեք ավելի փոքր չափսի հագուստ,
- մտածեք, թե ինչպես կփոխվի ձեր կյանքը նիհարելուց հետո,
- ամեն օր քնելուց առաջ մտածեք և ինքներդ ձեզ ներշնչեք, որ նոր մարմնով նոր կյանք է սկսվելու:
Նշենք, որ Լիլիթը շատ ակտիվ է սոցցանցերում։ Նա հաճախ է ցուցադրում իր այն հաճախորդների արդյունքները, որոնք կարճ ժամանակում ազատվում են ավելորդ քաշից։
Սննդաբանը նաև կազմակերպում է ավելորդ քաշից ազատվելու անվճար մարաթոններ, որոնց ընթացքում տալիս է հեշտ և անցնցում նիհարելու ավելի քան 14 օրվա սննդակարգ, իսկ հաղթող մասնակիցները ստանում են սննդաբանի ծառայության անվճար փաթեթներ։
Ինչպես Նարինեն 10 օրում նիհարեց և դարձավ Լիլիթ Բաբասյանի հայտարարած մարաթոնի հաղթողը