Հայտնի է ամենահզոր բնական ախտահանիչը

Այս մթերքն արդեն վաղուց դադարել է պարզապես համեմունք լինելուց․ այն ակտիվորեն կիրառվում է բժշկության մեջ, ինչպես նաև կոսմետոլոգիայում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Գիտնականները հայտնել են՝ որն է մարդու օրգանիզմի համար ամենահզոր բնական հականեխիչը, որը կանխում է բորբոքումը։ Տեղեկությունը հայտնում է Food․news կայքը։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ միս ենք ուտում

Ամերիկացի սննդաբան Ջեսիկա Քորդինգի կարծիքով՝ ամենաուժեղ ախտահանող հակաբորբոքային ազդեցությունն ունի քրքումը։

Գիտնականները պնդում են, որ այդ համեմունքն օգնում է աղիների ու հոդերի հիվանդությունների դեպքում, ինչպես նաև օգտակար է պաթոգեն միկրոֆլորայից ազատվելու համար:

Նրանք խորհուրդ են տալիս ավելացնել քրքում աղցանների, սմուզիների, հավի, ձկան մարինադների, ինչպես նաև խավարտի մեջ։ Քրքումը կատարելապես զուգորդվում է սև պղպեղի հետ։ Իսկ այն, ինչպես հայտնի է, պարունակում է պիպերին, որը նպաստում է քրքումի ավելի լավ յուրացմանը։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կարմիր բողկ ենք ուտում

Քրքումը կոճապղպեղների ընտանիքի բազմամյա խոտաբույսի տեսակ է: Այն պահանջարկ ունի Ասիայի և Օվկիանիայի գրեթե բոլոր երկրներում։ Քրքումը հայտնի է իր օգտակար բուժիչ հատկություններով և շատ երկրներում օգտագործվում է ճաշատեսակների պատրաստման մեջ։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կոճապղպեղ ենք կիրառում․ հայտնի մթերքի օգուտն ու վնասը