Հայաստանը պետք է մտածի Ռուսաստանի հետ շատ ավելի խորը համագործակցության մասին. Քոչարյան

ՀՀ 2–րդ նախագահը կարծում է, որ աշխարհը լիովին փոխվում է և առաջին պլան են գալիս տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Լիարժեք ինտեգրումը բազմաթիվ առավելություններ է տալիս աշխարհաքաղաքականության տեսանկյունից։ Նման հայտարարություն է արել Հայաստանի Հանրապետության 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում:

Եթե ՀՀ վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է. Ռոբերտ Քոչարյան

«Պետք է խոսել լուրջ ինտեգրացիայի մասին։ Աշխարհի տարածաշրջանայնացում է տեղի ունենում։ Գլոբալ գործընթացները փոխարինվում են ինչ-ինչ տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներով։ Եվ այդ առումով, կարծում եմ, Հայաստանը պետք է շատ լրջորեն մտածի Ռուսաստանի հետ առավել խորը փոխգործակցության մասին։ Շատ ավելի խորը, քանի հիմա»,-հայտարարել է Քոչարյանը։

Հիշեցնենք` ավելի վաղ Քոչարյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի գործընկեր ու դաշնակից երկրից Հայաստանը վերածվել է Ռուսաստանի պրոտեկտորատի: 

«Մենք նաև պետք ենք եղել ՌԴ-ին, որովհետև այսօրվա այս անկայուն աշխարհում մենք տարածաշրջանում ունեցել ենք ամենից մարտունակ բանակը: Հիմա մենք այնքան ենք թուլացել, որ յուրաքանչյուր հարևան երկիր կարող է մեզ գրավել: Մենք մեր սահմանները չենք կարողանում պաշտպանել կամ չենք ուզում»,- ասել էր Քոչարյանը:

ՀՀ 2–րդ նախագահը կարծիք էր հայտնել, որ եթե դու դաշնակից ես, չպետք է անընդհատ խնդրողի դերում լինես, դու ինքդ պետք է քեզանից արժեք ներկայացնես, և այդ դեպքում երկկողմ հարաբերությունները կլինեն լիարժեք։

Ռոբերտ Քոչարյանի`Sputnik Արմենիային տված հարցազրույցն ամբողջությամբ` ստորև։

Քոչարյանը՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների, Փաշինյանի և պարտության մասին․ բացառիկ հարցազրույց