Հայաստանի երկու քաղաք ռուսաստանցիների համար ամենապահանջված ուղղությունների թվում են

Ռուսաստանում ամենապահանջված ուղղությունը Սոչին է․ դեպի այս քաղաք տոմս է գնել յուրաքանչյուր հինգերորդ զբոսաշրջիկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Երևանն ու Գյումրին ընդգրկվել են ռուս ճանապարհորդների համար փետրվար ամսին ամենապահանջված ուղղությունների թվում։ Նման արդյունք են ցույց տվել Biletix առցանց ծառայության կողմից անցկացված ավիատոմսերի ամրագրումների վերլուծության արդյունքները։

Հայաստանն ու Ռուսաստանը կվերացնեն ելքի և մուտքի փոխադարձ արգելքները. Մհեր Գրիգորյան

Արտասահմանան ուղղություններից պահանջված են նաև Ստամբուլը, Դուբայը և Տաշքենդը։

Ռուսաստանում ամենապահանջված ուղղությունը Սոչին է․ դեպի այս քաղաք տոմս է գնել յուրաքանչյուր հինգերորդ զբոսաշրջիկը։

Պահանջված ուղղությունների վարկանիշային ցանկում Սոչիին հետևում են Եկատերինբուրգ-Մոսկվա, Մոսկվա-Եկատերինբուրգ, Մոսկվա-Սիմֆերոպոլ և Սանկտ-Պետերբուրգ-Սոչի ուղղությունները։

Հիշեցնենք` փետրվարի 1-ից մարտի 1-ը ներառյալ ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիները Հայաստանից և Բելառուսից կարող են առանց խոչընդոտների օդային ճանապարհով հատել ՌԴ սահմանը՝ «Ճամփորդում եմ առանց COVID-19–ի» բջջային հավելվածի միջոցով կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը ներկայացնելու դեպքում: Համապատասխան փոփոխությունը մտցվել է 2020 թվականի մարտի 16-ի ՌԴ կառավարության որոշման մեջ:

Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցությունը կասեցվեց 2020–ի մարտին կորոնավիրուսի համավարակի հետ կապված։

Բացառություն կազմեցին քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու նպատակով կազմակերպվող հատուկ չվերթերը։

Վրաստանը փետրվարի 1-ից կվերականգնի կանոնավոր ավիահաղորդակցությունը