ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Նավիգացիոն ոլորտում ՀՀ-ի և «Գլոնասս» ՓԲԸ-ի համագործակցությունը քննարկվել է Երևանում ՌԴ առևտրային ներկայացուցչությունում կայացած հանդիպման ընթացքում, հաղորդում է ընկերության մամուլ ծառայությունը:
«Երկխոսության թեման եղել է նավիգացիոն ոլորտում Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության զարգացումը և Ռուսաստանում գործող «ԷՐԱ-ԳԼՈՆԱՍՍ» պետական ավտոմատացված տեղեկատվական համակարգի անալոգի ստեղծումը Հայաստանի տարածքում»,-ասվում է այսօր տարածված հաղորդագրության մեջ։
Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ նախատեսվում է ստեղծել ռուս-հայկական գիտատեխնիկական խորհուրդ և հրավիրել է մասնակցելու «ԳԼՈՆԱՍ» ՓԲԸ-ի աշխատանքներին:
Հստակեցվել են խորհրդի նպատակները․ Հայաստանի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների շուկայի վերլուծություն, ռուսական ապրանքների և մշակումների առաջմղման համար նոր պատուհանների որոնում, ինչպես նաև երկկողմ համագործակցության զարգացման հարցեր:
«ԳԼՈՆԱՍ» ԲԸ-ի փորձագետներն ընդգծել են արդյունավետ երկխոսությունը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, որը համակարգում է նախագիծը հայկական կողմից:
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչների հետ խորհրդակցություն անցկացնել թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման և մասնագիտացված ցուցահանդեսներին համատեղ մասնակցության հարցերի շուրջ:
Նկատենք, որ ԳԼՈՆԱՍՍ քարտեզն արդեն իսկ տարածվում է Հայաստանի վրա, այժմ խոսքն ամբողջ երկիրն ընդգրկող նավիգացիոն համակարգի ստեղծման մասին է։
Հայաստանը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր. ինչ ռիսկեր և հնարավորություններ կան