Հադրութի ուղղությունից ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի փետրվարի 5-ը հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 1365 աճյուն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik.Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ որոնողական աշխատանքների արդյունքում երեկ՝ փետրվարի 5-ին, հայտնաբերվել է ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն՝ Հադրութի ուղղությունից:

Երանի էի տալիս, որ գերի ընկած լինի, ապա` որ գտնենք մարմինը. Տիգրանի ծնողների դժոխքի ճամփան

«Դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի վերջինիս ինքնությունը»,–նշված է հաղորդագրության մեջ:

Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Ջրականի (Ջաբրայիլ) ուղղություններում:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի փետրվարի 5-ը հայտնաբերվել է 1365 աճյուն: