Երևանում տանտերը հարձակվել է կանչի գնացած շտապօգնության մեքենայի վարորդի վրա և ծեծել նրան

Էրեբունու ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ շտապօգնության վարորդի հետ վիճաբանած անձի ինքությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Շտապօգնության թիվ 03 խումբը կանչով մեկնել է Գլինկայի փողոցի հասցեներից մեկը, որտեղ տանտերը հարձակվել է շտապօգնության վարորդի վրա և ծեծի ենթարկել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Երկու օրում շտապօգնության մոտ 750 կանչ է գրանցվել. Թագուհի Ստեփանյան

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 5-ին` ժամը 22։50-ին։

Կենտրոնական Շտապօգնության ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժին ստացված ահազանգից հետո ոստիկանները պարզել են, որ շտապօգնության ավտոմեքենայի վարորդը Երևանի բնակիչ, 56-ամյա Աշոտ Խ․-ն է։

Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Մանկատան երեխաներին ծեծել են փայտով, զրկել հիգիենայի միջոցներից. մանրամասներ

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Էրեբունու ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Աշոտ Խ․-ի հետ վիճաբանած անձի ինքությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Աթենքում ծեծել են Միխեիլ Սաակաշվիլիին. տեսանյութ