ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Լուսինե Ավանեսյանը նշանակվել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար։ Տեղեկությունը հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի գլխավոր վարչությունից։
«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 6-ին ստորագրել է հրամանագիր Լուսինե Սաշայի Ավանեսյանին Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար նշանակելու մասին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Լուսինե Ավանեսյանն աշխատել է Արցախի հանրային հեռուստատեսությունում` որպես խմբագիր։
Մինչ այս Արցախի նախագահի մամուլի քարտուղարի պարտականությունները կատարում էր Վահրամ Պողոսյանը։ Վերջինս Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ էր նշանակվել 2020թ.–ի մայիսի 26–ին։