Զինված հարձակում Երևանում. տղամարդը զենք է պահել բանկի աշխատակցի վրա ու գումար պահանջել

Բանկի կառավարիչն ու անվտանգության աշխատակիցը, վտանգելով իրենց կյանքը, վնասազերծել են կողոպտիչին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Զինված տղամարդը մտել է Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան 64 հասցեում գործող ԱԿԲԱ բանկի մասնաճյուղ, զենք պահել աշխատակցուհու վրա ու հափշտակել մոտ 2 մլն 500 հազար դրամ և դիմել փախուստի:

Ողբերգական դեպք Երևանում․ բնակարանում տղամարդկանց դիակներ են հայտնաբերվել

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, մասնաճյուղի կառավարիչ Հայկ Պետրոսյանն ու բանկի անվտանգության աշխատակից Կարեն Մանուկյանը, վտանգելով իրենց կյանքը, հետապնդել և դրսում վնասազերծել են նրան:

Քիչ առաջ նա տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին։ Բանկ է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը։

Տեղում աշխատում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են բանկը թալանողի ինքնությունը:

Կապանի օդանավակայանի մոտ տնակ է այրվել