Երևան բերված ավտոբուսներից մի քանիսը երթուղի են դուրս եկել. վճարումը` միայն 100 դրամանոցով

Ավտոբուսների սրահները տեսահսկվում են, վարորդները հատուկ համազգեստով են։ Նրանց արգելված է երթևեկության ընթացքում ծխել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի խոստացած նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն այսօրվանից սկսել է աշխատանքը 26 համարի երթուղով, որy սկսվում է Աջափնյակի Լուկաշին թաղամասից, անցնում քաղաքի կենտրոնով և ավարտվում Նորք Մարաշում։ Տեղեկությունը հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Ավտոբուսից օգտվելիս պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե ուղևորը 100 դրամանոց չունի, վարորդը սկզբնական շրջանում կմանրի գումարը։ Ավելի ուշ կգործի նաև էլեկտրոնային վճարման համակարգ։

Երևան բերված ավտոբուսներից մի քանիսը երթուղի են դուրս եկել. վճարումը` միայն 100 դրամանոցով

Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։ Վարորդները հատուկ համազգեստով են, նրանց հատուկ հրահանգված է երթևեկության ընթացքում չծխել ու հեռախոսով չխոսել։

Բելառուսը Հայաստանին առաջարկել է վերելակների համատեղ արտադրություն սկսել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ առաջիկայում երթուղի դուրս կգան նաև խոստացված մյուս երթուղիները սպասարկող ավտոբուսները։ Նոր երթուղիների մասին կտվի լրացուցիչ տեղեկություն։

Երևանի քաղաքապետարանը 2021-ին ոչ թե 100 նոր վերելակ կտեղադրի, այլ 300

Հիշեցնենք`  համայնքային բյուջեի միջոցներով գնված փոքր տարողության, կոմպակտ դասի 100 ավտոբուսների առաջին խմբաքանակը Երևան էր բերվել 2020թ–ի դեկտեմբերին: Նախատեսվում է ձեռք բերել նաև 161 ավելի մեծ տեղատարողությամբ ավտոբուսներ:

Նախապես հայտարարվել էր, որ նոր բերված 100 ավտոբուսները երթուղի դուրս կբերվեն 2021-ի հունվարի երկրորդ կեսից: Դրանցով նախատեսվում էր ապահովել Երևանի տարբեր ծայրամասերն իրար կապող մի քանի երթուղիներ, մասնավորապես` Շենգավիթ վարչական շրջանից մինչև Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր թաղամաս, Հարավ-արևմտյան թաղամասից մինչև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 8-րդ հիվանդանոց, Աջափնյակ վարչական շրջանի «Խոպան» կոչվող թաղամասից մինչև Նորք Մարաշ։

Ո՞վ պիտի մաքրի մայթերը ձնից. Հայկ Մարությանը շրջայց է կատարել Երևանում