Խոշոր ավտովթար Վարդաշեն - Ջրաշեն ճանապարհին. կան վիրավորներ

Ճակատ ճակատի բախվել են BMW-ն ու Niva-ն։ Վիրավորներին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Եռաբլուրի» դիմաց վթար է տեղի ունեցել. 1 մարդ մահացել է, 4-ին հիվանդանոցներ են տեղափոխել

«Ժամը 14։00-ի սահմաններում Վարդաշենից դեպի Ջրաշեն տանող ավտոճանապարհին ճակատ-ճակատ բախվել են BMW և ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 3 մարդ տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն»,–գրում է կայքը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Սարսափելի վթար Սամարայի մոտ. մարզպետը հստակեցրել է զոհերի թիվը և սուգ հայտարարել