Վորոնեժի բնակիչը շենքից ընկել է նորածնի մանկասայլակի վրա. սարսափելի պահի տեսանյութը (16+)

Կինը մանկասայլակով զբոսնելիս  է եղել 17–հարկանի շենքի բակում, երբ տղամարդն ընկել է շենքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Վորոնեժում տղամարդը բարձրահարկ շենքի պատուհանից ընկել է մանկասայլակի վրա, որի մեջ հինգ ամսական երեխա է եղել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ողբերգությունը տեղի է ունեցել Շիլովո միկրոշրջանի «Զվյոզդնի» բնակելի համալիրում։ Կինը մանկասայլակով քայլում էր 17–հարկանի շենքի բակում, և ինչ-որ պահի վերևից նրա վրա մարդ ընկավ։

«Տղամարդը, որը վերևի հարկից ընկել է մանկասայլակի վրա, տեղում մահացել է։ Հինգ ամսական երեխան, որը սալյակի մեջ էր, մահացել է շտապ օգնության մեքենայում»,-ՌԻԱ Նովոստիին հայտնել է տարածաշրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։

Փոքրիկն ընտանիքի միակ երեխան էր։

Նշվում է, որ այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, այնտեղ են գտնվում նաև շտապ օգնության և վերակենդանացման ավտոմեքենաները։

Սարսափելի վթար Սամարայի մոտ. մարզպետը հստակեցրել է զոհերի թիվը և սուգ հայտարարել