Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին ու դեսպանության ռազմական կցորդին

Դեսպան Լաքոտը նշել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և ռազմական գործողությունների դադարեցումից հետո իրավիճակը մշտապես եղել է Ֆրանսիայի ղեկավարության ուշադրության կենտրոնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ռազմական կցորդ Դեննի Փիթին։ Վերջինը այդ նպատակով ժամանել է Վրաստանից, քանի որ նրա նստավայրը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում է:

Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին ու դեսպանության ռազմական կցորդին

Նախարար Հարությունյանը ներկայացրել է տարածաշրջանի անվտանգային միջավայրը, առկա սպառնալիքներն ու ակնկալվող զարգացումները:

Դեսպան Լաքոտը նշել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և ռազմական գործողությունների դադարեցումից հետո իրավիճակը մշտապես եղել է Ֆրանսիայի ղեկավարության ուշադրության կենտրոնում, մտահոգությունների մասին բարձրաձայնվել է և ջանքեր են գործադրվում իրավիճակի վերջնական կայունացման համար:

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին ու դեսպանության ռազմական կցորդին

Պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության մասին խոսելիս դեսպանը տեղեկացրել է համագործակցության բազմակողմանի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերի առաջարկի մասին, որն ընդունվել է պաշտպանության նախարարի կողմից:

Հեռախոսազանգ Մոսկվայից. ինչ են քննարկել Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ ամսվա ընթացքում համագործակցության խթանմանն ուղղված մի շարք միջոցառումների իրականացման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է։

Հայ-բրիտանական համագործակցությունը խորացնելու հնարավորություններն են քննարկվել ՀՀ ՊՆ–ում