ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Հայտնի ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթն իր աշխարհահռչակ կնոջ՝ մոդել և բիզնես-լեդի Քիմ Քարդաշյանի տնից տարել է իրեն պատկանող 500 զույգ կոշիկները, գրում է Page Six-ը։
Քիմի ու Քանյեի միջև առկա խնդիրների մասին լուրերը տարածվեցին 2020թ․-ի հոկտեմբերին, երբ Ուեսթը ներկա չգտնվեց Քարդաշյանի 40-ամյակի տոնին։ Ավելի ուշ Քիմը սկսեց հանրության մեջ հայտնվել առանց ամուսնական մատանու, իսկ հետո ռեփերը ներկա չեղավ նաև Քարդաշյանների ընտանեկան Սուրբ ծննդյան երեկույթին։
Հիմա առավել ակնհայտ է դարձել, որ ամուսնալուծությունը կկայանա․Ուեսթը ճամպրուկներն է հավաքում։ Կալաբասաս քաղաքի առանձնատնից, որտեղ նա ապրում էր Քիմի և երեխաների հետ, երգիչը սկսել է դուրս բերել կոշիկների մեծ հավաքածուն։
Զույգին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ ամուսնալուծությունն իրոք անխուսափելի է։ Քիմն ուզում է համոզվել, որ Քանյեի հոգեբանական վիճակը նորմալ է (անցած տարի նա պատմել էր, որ Ուեսթին անձի երկբևեռ խանգարում են ախտորոշել)։
Զույգը չորս երեխա ունի՝ 7-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնտը, 2 տարեկան Չիկագոն և մեկ տարեկան Պսալմը։
Քանյեից առաջ Քիմը երկու անգամ ամուսնացած է եղել։ 2000թ․-ին` 19 տարեկանում, նա ամուսնացել է 29-ամյա երաժշտական պրոդյուսեր Դեյմոն Թոմասի հետ։ Նրանք բաժանվել են 2004թ․-ին։ 2011թ․-ին Քիմն ամուսնացավ բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ, նրանց ամուսնությունը 72 օր տևեց։ Իսկ Քանյե Ուեսթը 2006-2008 թթ․ նշանված է եղել դիզայներ Ալեքսիս Ֆայֆերի հետ։
«Այս անգամ ամեն ինչ շատ լուրջ է», Քարդաշյանը և Ուեսթը որոշել են ամուսնալուծվել. ԶԼՄ