Սահմանների վերանայումը շարունակվում է. Ներքին Խնձորեսկից դիրքեր են հանձնվել Ադրբեջանին

Глава Хндзореской общины Ерванд Малунц
ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղին հարակից սահմանային մի քանի դիրքեր փոխանցվել են Ադրբեջանին ՝ սահմանների ճշգրտման գործընթացի շրջանակներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Փետրվարի 4-ին Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի սահմանին մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հետ են քաշվել իրենց զբաղեցրած մի քանի դիրքերից` դրանք զիջելով ադրբեջանցիներին։

Жители села Хндзореск
Ադրբեջանական զորքը Ներքին Խնձորեսկ չի մտել․ այստեղ ևս ճշգրտվում է սահմանը․ գյուղապետ

Այս մասին Sputnik Արմենիային ասաց համայնքի ղեկավար Երվանդ Մալունցը` նշելով, որ այդ դիրքերում արդեն տեղակայվել են ադրբեջանցիները։

Գյուղապետի խոսքով` Ներքին Խնձորեսկի գյուղատնտեսական հողերն ու տները մոտակա դիրքերից այժմ ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա են։

Նշենք, որ ավելի վաղ համայնքի ղեկավարը Facebook- ում հերքել էր լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում տարածված լուրերն այն մասին, որ գյուղի տարածքը զավթվել է ադրբեջանցիների կողմից։

Թշնամուն ոչ մի թիզ հող չենք տվել ու չունենք տալու. Խնձորեսկի համայնքապետ