ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան հանդիպել է Ղրղզստանի նորանշանակ վարչապետ Ուլուկբեկ Մարիպովի հետ: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
«Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը եւ վերահաստատել երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով փոխհարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը»,–գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և «Almaty Digital Forum 2021» միջազգային համաժողովին: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ:
Նա Հայաստան կվերադառնա այսօր՝ փետրվարի 5-ին։