ՌԱԴԻՈ

Ինչպե՞ս կարող է հայաստանյան շուկան հետաքրքրել Չինաստանին. Սահակյանը տարբերակ է առաջարկում

Քաղաքական գիտությունների թեկնածու, չինագետ Մհեր Սահակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե աշխարհաքաղաքական տեսանկյունից Չինաստանն ինչպիսի ազդեցություն ունի Կովկասյան տարածաշրջանի վրա, կփոխվե՞ն արդյոք նրա մոտեցումներն արցախյան պատերազմից հետո։
Sputnik
Ինչպե՞ս կարող է հայաստանյան շուկան հետաքրքրել Չինաստանին. Սահակյանը տարբերակ է առաջարկում

Մհեր Սահակյանի դիտարկմամբ` եթե փորձենք հասկանալ, թե ինչ էր կատարվում մեզ մոտ պատերազմից առաջ, ապա պետք է շեշտել այն հանգամանքը, որ Չինաստանը ներդրումներ ուներ տարածաշրջանի երկրներում և կարևորում էր տրանսպորտային ուղիները, օրինակ` Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը, որը դիտարկվում էր «Մետաքսի ճանապարհ» կոչված տնտեսական գոտու նախագծի շրջանակում, Չինաստան–Կենտրոնական Ասիա–Արևմտյան Ասիա ծիրում։

Չինաստանը տեղյակ է Արցախի մարդասիրական բնույթի խնդիրներից. Ֆան Յունը` Միրզոյանին

«Չինացիներին մեծապես հետաքրքրում էր Բաքվի նավահանգիստը, և նրանք նախօրոք ներդրումներ էին կատարել նաև Ստամբուլի նավահանգստին կից առևտրային գոտում։ Թուրքական կողմի հետ անցյալ տարի կնքվեց ևս 5 միլիարդ դոլարի ներդրումային պայմանագիր, հետևաբար Չինաստանը մեր տարածաշրջանում ցանկանում է տեսնել բաց սահմաններ, որպեսզի նրա տրանսպորտային միջոցներն անխափան աշխատեն և ինքը կարողանա առևտուր կատարել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց չինագետը։

Սահակյանի գնահատմամբ` Չինաստանն իր բնույթով առևտրային երկիր է, և նրան նախ պետք է իր արտադրանքն իրացնել արտասահմանյան շուկաներում։ Ըստ չինագետի` հարավկովկասյան երկրներից միայն Հայաստանում չկան չինական մեծ ներդրումներ, ուստի մեր երկիրը պետք է վերաիմաստավորի իր հարաբերություններն այդ գերտերության հետ` անկախ այն հանգամանքից` սահմանները բաց են, թե փակ։ Հայաստանը չինական կողմի համար պետք է ստեղծի նոր հետաքրքրություններ, մասնակցի միջազգային ֆորումներին, ինչպիսին էր օրինակ 2017 թվականին կայացած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովը, որը սակայն Հայաստանը բաց թողեց։

Փորձագետը հույս հայտնեց, որ գոնե մինչև մյուս համաժողովը Հայաստանն ի զորու կլինի ի մի բերել իր տնտեսական ծրագրերը և հետաքրքրական փաթեթով ներկայանալ չինական կողմին, որպեսզի հնարավոր լինի լուրջ ներդրումներ բերել Հայաստան։