Հայաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Արցախում

Երկրաշարժը գրանցվել է փետրվարի 5-ին, ժամը 19։36-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքից 6կմ դեպի հարավ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik.Հայաստանում գրանցված երկրաշարժը 2 բալ ուժգնությամբ զգացվել է նաև Արցախում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Նշվում է, որ ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնն այսօր ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայությունից տեղեկություն է ստացել երկրաշարժի մասին։

Երկրաշարժը գրանցվել է ժամը 19։36-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքից 6կմ դեպի հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Գեղարքունիքում երկրաշարժից որոշ շինություններ են քանդվել, ընդհատվել է էլեկտրամատակարարումը