Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում երկրաշարժ է զգացվել

Նախնական տվյալներով՝ ցնցումների ուժգնությունը կազմել է առնվազն 3-4 բալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. Րոպեներ առաջ երկրաշարժ է տեղի ունեցել։

ԱԻՆ մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ նախնական տվյալներով` էպիկենտրոնը եղել է Շորժայից 5 կմ հյուսիս–արևելք, ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ։

Ցնցումները զգացվել են Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում`նախնական տվյալներով՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Թուրքիայում մեկ ժամվա ընթացքում 3 երկրաշարժ է գրանցվել

Ավելի ուշ ԱԻՆ-ը հաղորդագրություն տարածեց՝ մասնավորապես նշելով, որ տեղական ժամանակով ժամը 19:36-ին Հայաստանի Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: