Եվրոպան հանկարծ սկսեց վստահել «Սպուտնիկ V»-ին

Օրերս Lancet գիտական պարբերականը դրական արձագանք է հրապարակել «Սպուտնիկ V» պատվաստանյութի վերաբերյալ, ինչն Արևմուտքում «զարմանք» է առաջացրել, բայց և դրդել է համագործակցության: Այդպես, Գերմանիան արդեն հարթակներ է պատրաստում ռուսական պատվաստանյութի արտադրության համար։
Sputnik

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը կոչ է արել Եվրոպական բժշկական գործակալությանը (EMA) Ռուսաստանից ու Չինաստանից պատվաստանյութերի գրանցման հնարավորությունը դիտարկելիս հրաժարվել «աշխարհաքաղաքական տաբուներից»:

Սա առանձնացնում է պատվաստանյութը մյուսներից. մասնագետը նշել է Սպուտնիկ V–ի առավելությունը

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել էր այն մասին, որ «Սպուտնիկ V» - ի օգտագործման մասին որոշումը պետք է լինի ոչ թե քաղաքական, այլ՝ գիտական․ այն պետք է հիմնված կլինի Lancet հանդեսում կլինիկական հետազոտությունների երրորդ փուլի արդյունքների հրապարակման վրա։ Մադրիդը հայտնել է, որ Իսպանիան պատրաստ է  օգտագործելու ռուսական դեղամիջոցը (EMA-ի հաստատման դեպքում):

Ինչ վերաբերում է Գերմանիային՝ այդ հարցի շուրջ Մոսկվայի հետ ակտիվորեն համագործակցելու՝ երկրի ղեկավարության մտադրությունը ակնհայտ դարձավ դեռ հունվարին, երբ Անգելա Մերկելը հրապարակավ հայտարարեց, որ Բեռլինը պատրաստ է աջակցել ռուսական պատվաստանյութի եվրոպական գրանցման հարցում:

Ձևական տեսանկյունից իրավիճակն այսպիսինն է՝ Lancet-ում թարմ հրապարակումը հանկարծ բոլորի աչքերը բացեց «Սպուտնիկ V» -ի իսկական որակի վրա։ Բայց և պարզվել է, որ Գերմանիայում արդեն ամբողջ թափով ընթանում է պատվաստանյութի արտադրության հարթակի պատրաստումը։

Արևմուտքը պատրաստ է կռիվ տալ պատվաստանյութի համար

Ընդհանուր առմամբ, գերմանացիները հերթական անգամ հաստատեցին Եվրոպայի առաջնորդի իրենց կարգավիճակը։ Մինչ մյուսները սպասում էին, թե իրադարձություններն ինչպես կզարգանան, Գերմանիան իր օգտին փակեց քաղաքականապես նշանակալի և տնտեսապես շահավետ թեման։

Իրավիճակը ճիշտ նույնն է, ինչ «Հյուսիսային հոսք-2»-ի դեպքում, որի իրականացման համար Բեռլինն ամեն կերպ պայքարում է, չնայելով «Կրեմլի հանցագործություններին», քանի որ դա չափազանց կարևոր և հեռանկարային հարց է։ Ռուսական պատվաստանյութը չափազանց լավն էր այն անտեսելու համար, իսկ Արևմուտքն ամենասկզբից պատրաստվում էր հենց այդպես վարվել։

Ընդ որում, Եվրոպայի գործերն էլ փայլուն չեն։

Պատրաստ ենք նաև ռուսական պատվաստանյութ գնել. Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՌԴ դեսպանին

Պատվաստանյութերի դեֆիցիտը մեծ խնդիր է։ Դեղաչափերի սուր պակաս կա, և պայքարը դրանք գնելու համար ավելի ու ավելի սկանդալային է դառնում։

Մեկ այլ խոչընդոտ դարձավ լուրջ հիասթափությունը եվրոպական պատվաստանյութից՝ անգլո-շվեդական AstraZeneca արդյունավետության շատ միջին ցուցանիշներ ունի (60 տոկոսից մի փոքր շատ)։

Երկու ամերիկյան պատվաստանյութերը՝ Pfizer-ն և Moderna-ն, գերազանց են արդյունավետության առումով (մոտ 95 տոկոս), բայց կա նաև մեդալի հակառակ կողմը: Սովորաբար նշում են երեք հանգամանք. ա) բարձր գին, բ) շատ խիստ արտադրական-լոգիստիկ պահանջներ, ինչը դժվարացնում է պատրաստումը, պահպանումն ու տեղափոխումը գ) պատվաստանյութի պաշտպանական գործողության անհայտ տևողությունը:

Կա ևս մի պահ, որի մասին ԶԼՄ-ներն ու իշխանությունները շատ հազվադեպ են խոսում, բայց որի մասին ակնհայտորեն հաճախ են մտածում մարդիկ։ Երկու պատվաստանյութերը ստեղծվել են նորարարական տեխնոլոգիայով, որը դեռ չի անցել երկարաժամկետ հեռանկարում մարդու առողջության համար անվտանգության լիարժեք ստուգում: Դա է պատճառը, որ պատվաստումից հետո մահվան յուրաքանչյուր դեպք անմիջապես նման արձագանք է առաջացնում, իսկ մահվան դեպքերը շատ են, թեև, իհարկե, «դրանից հետո» չի նշանակում «դրա հետևանքով»։

Հրապարակվել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի հետազոտությունների երրորդ փուլի արդյունքները

Այս ֆոնին պաշտոնապես՝ հետազոտությունների ավարտված բոլոր փուլերով, փայլեց «Սպուտնիկ V»-ն, որը փոքր-ինչ պակաս արդյունավետ է ամերիկյան պատվաստանյութերից  (91,6 տոկոս), բայց զգալիորեն ավելի էժան է, չի պահանջում գերբարդ  ջերմաստիճանային ռեժիմ ու դրա հետ մեկտեղ ստեղծվել է այն հարթակի վրա, որն արդեն տասնամյակներ գոյություն ունի ու այդ պատճառով էլ ստուգված է անվտանգության համար ողջ «երկայնքով ու լայնությամբ»:

Ռուս գիտնականների առաջընթացն այժմ արժանանում է Արևմուտքի ամենագովասանական խոսքերին։ Այնտեղ «Սպուտնիկ V»-ի ստեղծումը համեմատվում է 1957 թվականին Խորհրդային Միության կողմից առաջին արհեստական արբանյակի գործարկման հետ։ Այս զուգահեռը անցկացրած գերմանական Welt-ի լրագրողը նշել է, որ «այդ ժամանակից ի վեր Ռուսաստանը տեխնիկական տեսանկյունից գրեթե ոչնչով չէր կարող զարմացնել Արևմուտքին»։

Արցախում ընթանում է խաղաղապահների պատվաստումը «Սպուտնիկ V»-ի երկրորդ չափաբաժնով

Ու դա ասված է մի երկրի մասին, որը համաշխարհային առաջատար է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ատոմային էներգետիկան, գերձայնային տեխնոլոգիաները, ռադիոէլեկտրոնային պայքարը և այլն: Դա ասված է այն երկրի մասին, որտեղ ստեղծվել և գերիշխում է, ընդ որում ՝ առանց արտաքին մրցակցության սահմանափակման՝ ինչպես Չինաստանում, սեփական ինտերնետ միջավայրը (որոնողական համակարգ, փոստային ծառայություններ, սոցիալական ցանցեր, հակավիրուսային ծառայություններ եւ այլն)։ Դա ասված է մի երկրի մասին, որի թվայնացման մակարդակի մասին Արևմուտքը կարող է միայն երազել, ընդ որում ՝ անպտուղ։

Ինքնաբերաբար հարց է առաջանում՝ դա Ռուսաստա՞նը չունի տեխնոլոգիական ձեռքբերումներ, որոնք կարող են զարմացնել Արևմուտքին, թե Արևմուտքը համառորեն չի նկատում Ռուսաստանի հաջողությունները, քանի դեռ կյանքն այդ ձեռքբերումները Արևմուտքի աչքը չի մտցնում, ընդ որում այնպիսի ուժով, որ բացարձակապես անհնար է դառնում անտեսել դրանք։

Նման քամահրանքն ու նպատակաուղղված ցածրացնելը, իհարկե, կարող է վիրավորել ու հիասթափեցնել։ Մյուս կողմից, կա նաև իր դրական կողմն այն բանում, որ Եվրոպան և ԱՄՆ-ը համառորեն շարունակում են թերագնահատել Ռուսաստանին, ինչը թույլ է տալիս այդ երկրին մեկը մյուսի հետևից անակնկալներ մատուցել։ Եվ հաղթել, երբ անհրաժեշտություն է առաջանում։