Երկօրյա դադարից հետո աճյունների, անհետ կորածների որոնողական աշխատանքները վերսկսվել են

Հադրութի, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրական (Ջաբրայիլ) շրջաններում իրականացվող որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զինծառայողների հարազատները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները երկօրյա դադարից հետո այսօր վերսկսել են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների, միաժամանակ անհետ կորածների փրկարար-որոնողական աշխատանքները:Տեղեկությունը հայտնում է Արցախի ԱԻՊԾ մամուլի ծառայությունը։

Արցախի ՊԲ-ն չի կազմալուծվելու․ անցում է արվում պրոֆեսիոնալ բանակի․ Վահրամ Պողոսյան

«Փրկարարական 5 ջոկատով որոնումներն իրականացվում են Հադրութի, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրական (Ջաբրայիլ) շրջաններում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զինծառայողների հարազատները: