Չինաստանը տեղյակ է Արցախի մարդասիրական բնույթի խնդիրներից. Ֆան Յունը` Միրզոյանին

Հանդիպման ժամանակ կարևորվել է Չինաստանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման և երկարատև խաղաղության հաստատման համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Չինաստանը ողջունում է եռակողմ հայտարարությունը, կարևորում է դրա իրագործումը և տեղյակ է Արցախում մարդասիրական բնույթի խնդիրներից: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ այսօր` փետրվարի 5–ին, այս մասին ասաց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունը: Նա ընդգծեց, որ ՉԺՀ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին և լիահույս է, որ հնարավոր կլինի լուծել բոլոր հարցերը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

Թեհրանը, Մոսկվան ու Բաքուն սկսում են երկաթուղային ճանապարհի կառուցման բանակցությունները

Արարատ Միրզոյանը նշել է Ազգային ժողովի և դեսպանության միջև ակտիվ ու արդյունավետ շփումները:

Նա խոսել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտության մասին՝ հատուկ շեշտելով հայ ռազմագերիների և գերեվարված անձանց արագ վերադարձի հարցը:

Ընդգծվել է Հայաստանի պատրաստակամությունն անհապաղ վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով՝ հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ բոլոր սկզբունքները քննարկելու համար:

Այս առումով չափազանց կարևորվել է Չինաստանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման և երկարատև խաղաղության հաստատման համար:

Ի՞նչ էր ծխում առաջնորդը, կամ Չինաստանում հայկական նոր ապրանքներ կհայտնվեն

Ազգային ժողովի նախագահը նշել է նաև, որ Չինաստանը Հայաստանի կարևոր գործընկերներից է և ընդգծել, որ Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:

Ինչ վերաբերում է հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության ամրապնդմանը, այս  համատեքստում կարևորվել է Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի «Մեկ գոտի, Մեկ ճանապարհ» նախաձեռնության համակցումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ձևաչափը կարող է իր ներդրումն ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի կայուն զարգացման հարցում:

Չինաստանից Հայաստան է գալիս թթվածնի արտադրության կայանների հերթական խմբաքանակը