Անհրաժեշտ է միջազգային միջոցառումներ կազմակերպել Հայաստանում. Ապրեսյան

Մասնագետը խոսել է զբոսաշրջության ոլորտը ակտիվացնելու և կրկին Հայաստանը տուրիստների համար գրավիչ երկիր դարձնելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. Զբոսաշրջությունը պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով ամենաշատը տուժած ոլորտն է։ Այս մասին Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

Կադրային փոփոխություննե՞ր, թե՞ փրկության փորձ. ի՞նչ է կատարվում զբոսաշրջության ոլորտում

«Զբոսաշրջությունը ամենաշատ տուժած ոլորտն է Հայաստանում, և պետք է ամեն ինչ անել, որ այն նորից վերականգնվի, ոտքի կանգնի։ Անհրաժեշտ է թույլ չտալ, որ Հայաստանը ներառվի այցելելու համար խորհուրդ չտրվող երկրների ցանկում», ֊ ասաց նա։

Հայաստանը մի քանի գործիքներ կարող է կիրառել դրա համար՝ դիվանագիտական խողովակներով և Սփյուռքի օգնությամբ տարածի տեղեկություններ Հայաստանի ապահով ու հետաքրքիր լինելու մասին, ինչպես նաև անհրաժեշտ է կազմակերպել միջագային միջոցառումներ։

Ապրեսյանը նաև կարևորեց տուրիզմի մասնագետների վերապատրաստումը և վերապրոֆիլավորումը։