«Nordwind» ռուսական ավիաընկերությունը վերսկսում է թռիչքները դեպի Հայաստան

«Nordwind»-ը թռչելու է Կալինինգրադից Երևան։ Չվերթերը կիրականացվեն շաբաթը մեկ անգամ` կիրակի օրերին Boing B 737 ինքնաթիռներով, որը նախատեսված է 189 ուղևորի համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. Ռուսական «Nordwind»  ավիաընկերությունը վերսկսում է թռիչքները դեպի Հայաստան։  Այն փետրվարի 14-ից նախատեսում է չարտերային թռիչքներ իրականացնել Կալինինգրադից Երևան: Տեղեկությունը հայտնում է Կալինինգրադի «Խրաբրովո»  օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Հայաստանը կունենա մաքսային կցորդ Եվրոպական միությունում

«2021թ. Փետրվարի 14-ից Nordwind Airlines- ը նախատեսում է ուղիղ չարտերային թռիչքներ Կալինինգրադից Երևան: Այս ուղղությամբ թռիչքներ կլինեն 2021 թ. փետրվարի 14-ից մարտի 21-ը և մարտի 28-ից ապրիլի 25-ը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ դեպի Երևան չվերթները կիրականացվեն շաբաթը մեկ անգամ կիրակի օրերին Boing B 737 ինքնաթիռներով, որը նախատեսված է 189 ուղևորի համար։ Թռիչքը կտևի չորս ժամ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը փետրվարի 13-ից վերսկսում է ուղիղ չվերթներ իրականացնել Կրասնոյարսկից Երևան։