ՌԴ–ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության գործունեությունը չի դադարեցվելու

Օտարերկրյա պետություններում գործող Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունները շարունակում են իրենց բնականոն գործունեությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության գործունեությունը չի դադարեցվելու: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ 

Շուշեցիները խաղաղ ակցիա են իրականացնում ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց

«Նման տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Օտարերկրյա պետություններում գործող Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունները շարունակում են իրենց բնականոն գործունեությունը՝ ուղղված նստավայր պետություններում Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը, տարբեր բնագավառներում փոխշահավետ կապերի զարգացմանն ու առաջմղմանը և օրենքով սահմանված այլ գործառույթների»,–«Արցախպրես» լրատվական գործակալության տված հարցին ի պատասխան` ասվում է Արցախի Հանրապետության ԱԳն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանության մեջ:

Հիշեցնենք՝ լրատվամիջոցներում երեկվանից տեղեկատվություն է տարածվել, թե իբր դադարեցվելու է ՌԴ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության գործունեությունը։

Զգույշ եղեք Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ արտահայտություններում. Արցախի ԱԳՆ