Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Սուսաննա Սաֆարյանին

Глава Комитета по туризму Сусанна Сафарян на встрече первого рейса Милан-Ереван-Милан авиакомпании Ryanair в аэропорту Звартноц (14 января 2020). Еревaн
Սուսաննա Սաֆարյանը Զբոսաշրջության կոմիտեի նախագահ էր նշանակվել 2019 թվականի մարտին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ`Սուսաննա Սաֆարյանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից: Որոշումը հրապարակվել է ՀՀ վարչապետի կայքում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սուսաննա Սաֆարյանին ազատել Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից»,–նշված է փաստաթղթում:

Հավելենք, որ Սուսաննա Սաֆարյանն այս պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի մարտին: Նա մինչ այդ աշխատել էր «Հայկական տուրիստական տեղեկատու» կազմակերպությունում։

Փաշինյանը փոխում է դիվանագետներին, հաջորդը Ռուսաստանի դեսպանն է. «Փաստ»