Նիկոլ Փաշինյանը հասավ Ալմաթի

Վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին ու Հայաստան կվերադառնա վաղը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Ղազախստանում է։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 4-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Ղազախստան՝ Ալմաթի»,- գրել է Գևորգյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և «Almaty Digital Forum 2021» միջազգային համաժողովին:

Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ:

Նա Հայաստան կվերադառնա վաղը՝ փետրվարի 5-ին։

Նիկոլ Փաշինյանը Մոսկվա չի մեկնի. հանդիպումը կկայանա տեսակապով