Միլիարդներ են ծախսվել, մի քանի նախարարությունում ստուգումներ կսկսվեն. «Ժողովուրդ»

Թերթը գրում է, որ ՀՀ հաշվեքննիչ պալատը ստուգելու է կորոնավիրուսի դեմ պայքարի համար ծախսված գումարների արդյունավետությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. ՀՀ հաշվեքննիչ պալատը 2021 թվականի գործունեության իր ծրագրում որոշ փոփոխություններ է իրականացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ պալատը մտադիր է ստուգել ՀՀ առողջապահության նախարարության կողմից նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված բյուջետային ծախսերի իրականացումը:

«Բացի այս, Հաշվեքննիչ պալատի 7-րդ վարչությունը ստուգելու է նաև ՀՀ էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Պետական եկամուտների կոմիտեի կողմից Covid-19-ով պայմանավորված բյուջետային ծախսերի իրականացումը»,– գրում է թերթը:

ՔԿՀ–ներում կորոնավիրուսից մահացության ոչ մի դեպք չի արձանագրվել. նախարար

Պարբերականը տեղեկացնում է, որ Հայաստանում կորոնավիրուսի համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում 2020 թվականի մարտից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ առողջապահության նախարարությունը շուրջ 13 մլրդ 244 մլն դրամ գումար է ծախսել:

Կորոնավիրուսի գաղտնիքները. շատ հարցեր և ոչ մի պատասխան