Կապանի օդանավակայանի մոտ տնակ է այրվել

Հրշեջները կարճ ժամանակում մեկուսացրել և մարել են հրդեհը, այրվել է 10 քմ մակերեսով տնակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Հրդեհ է բռնկվել Կապանի օդանավականի սկզբնամասում գտնվող տնակում։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է 19:26-ին։

Հրդեհ ավտոմեքենայում. Nissan Tiida–ի 39–ամյա վարորդն այրվածքներ է ստացել

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հրշեջներին հաջողվել է կարճ ժամանակում մեկուսացնել ու մարել հրդեհը։ ԱԻՆ հաղորդմամբ՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 19:55-ին, մարվել՝ 20:15-ին:

Հրդեհի հետևանքով այրվել է 10 քմ մակերեսով տնակ։