Ժամադրության գնալու պատճառով ճապոնուհուն հեռացրել են դպրոցից

Ճապոնիայում գործող դպրոցական խիստ, երբեմն էլ տարօրինակ կանոնների դեմ դատական հայցեր հաճախ են լինում։ Ճապոնուհի դպրոցականը պատմել է, որ իրեն իսկական հարցաքննության են ենթարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Ճապոնիայում դեռահաս աղջիկը հայց է ներկայացրել Տոկիոյի դատարան ընդդեմ իր նախկին դպրոցի։ ՌԻԱ Նովոստին, հղում անելով տեղական ԶԼՄ-ներին, հաղորդում է, որ աղջկան դպրոցից հեռացրել են ժամադրությունների գնալու արգելքը խախտելու պատճառով։ Աղջիկը նախկին դպրոցից 3,7 մլն իեն (շուրջ 35 հազար դոլար) փոխհատուցում է պահանջում։

Ամստերդամի Կարմիր լապտերների փողոցը «վտանգի տակ է»

Պարզվում է՝ 2019 թվականին Տոկիոյի մասնավոր դպրոցներից մեկի վարչակազմն իմացել է, որ աշակերտուհիներից մեկը հանդիպում է պատանու հետ։ Աղջկան առաջարկվել է հեռանալ դպրոցից։ Նրան սպառնացել են՝ եթե դպրոցը չփոխի, ապա չի ստանա ավարտական վկայական և բուհ ընդունվելու համար անհրաժեշտ երաշխավորագիր։ Դրանից հետո աշակերտուհին ստիպված է եղել այլ դպրոց տեղափոխվել, բայց որոշել է բարոյական փոխհատուցում պահանջել նախկին դպրոցից՝ իր անձնական կյանք ներխուժելու փորձի համար։

Դատարանում աղջիկը պատմել է, որ ուսուցիչներն իրեն իսկական հարցաքննության են ենթարկել՝ փորձելով պարզել` ժամադրության ժամանակ սեռական հարաբերություններ է ունեցել է, թե ոչ։

Նրանք սիրո մասին չէին խոսում, չէին գրկախառնվում հանրության առաջ. մի կյանք ապրեցրած սերը

Սա, ի դեպ, Ճապոնիայում դպրոցական գործող կանոնների դեմ առաջին դատական հայցը չէ։ Օրինակ` 2017 թվականի հոկտեմբերին Օսակայի դպրոցներից մեկի ավագ դասարանի աշակերտուհին դատի էր տվել քաղաքի վարչակազմին այն բանի համար, որ նրան դպրոցում ստիպել են փոխել իր մազերի գույնը։ Աղջիկն ունեցել է շագանակագույն մազեր, բայց ստիպված է եղել սև ներկել, որովհետև ճապոնուհիների մազերին ավելի բնորոշ է սև գույնը։ Արդյունքում ներկելիս նա վնասել է և՛ գլխամաշկը, և՛ մազերը։

Ինչպես տարբերել դավաճան տղամարդկանց