«Ի՜նչ քաղցրն է». Սիլվա Հակոբյանի դուստրը կարտոֆիլ ուտելով զվարճացրել է բոլորին

Երգչուհու էջի հետևորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են շռայլել փոքրիկ Միլայի հասցեին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Ճանաչված երգչուհի Սիլվա Հակոբյանն Insragram-ի իր էջում նոր ու զվարճալի տեսանյութ է հրապարակել դստեր`Միլայի մասնակցությամբ։ Տեսանյութում աղջնակը մեծ ախորժակով կարտոֆիլ է ուտում։

«Հասցնում է և՛ ուտել, և՛ հետևել անցուդարձին»,–տեսանյութին կից գրել է Սիլվան։

Երգչուհու էջի հետևորդներին շատ է դուր եկել տեսանյութը։ Նրանք բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել երգչուհու դստեր հասցեին։

««Վայ, համով ջան», «Հրաշք Միլա», «Ի՜նչ քաղցրն է», «Ուտեմ ես քո համով մռութիկը»»,- գրել են նրանք։

Հիշեցնենք` Սիլվա Հակոբյանի դուստրը լույս աշխարհ է եկել 2020թ.–ի օգոստոսի 6-ին։

Սիլվան հղիության ողջ ընթացքում կապ էր պահում երկրպագուների հետ ջերմ լուսանկարների միջոցով։

«Չգիտեմ` ոնց եմ ապրել այսքան տարի...». Սիլվա Հակոբյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել