Եթե Դավթաշենում օդային տագնապի ազդանշան լսեք, չանհանգստանաք

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայցում է բնակիչների ներողամտությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Երևանի Դավթաշեն վարչական շրջանում վաղը էլեկտրաշչակ է փորձարկվելու։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Փետրվարի 5-ին` ժամը 14:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, ԱԻՆ վարչական տարածքում (հասցե՝ Դավթաշենի 4-րդ թաղամաս, Անաստաս Միկոյան 109/8) էլեկտրաշչակ է փորձարկվելու»,- նշված է հաղորդագրության մեջ։

Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից. ինքնասպանության փորձը կանխել է ԱԺ պատգամավորը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայցում է բնակիչների ներողամտությունը և խնդրում չանհանգստանալ։

Երևանում գազապաստարան կա՞