ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ ներգաղթի ակնկալիք ունի, բայց և գիտակցում է, որ այս պահին ժողովրդը հոգեբանական անկման մեջ է` կապված կորոնավիրուսի համավարակի ու պատերազմի հետևանքների հետ:
«Հետևաբար, չեմ զարմանա, ավելի ճիշտ՝ ակնկալում եմ, որ գոնե կարճաժամկետ կլինի Հայաստանից արտահոսքը,- ասաց Սինանյանը,– Այս պահին մեկնել ցանկացողներն ավելի շատ են, քան կլինեն վաղը, երբ շոկից դուրս գան: Նույն կերպ կարող ենք ասել, որ դեկտեմբերին արտագաղթի ցանկություն ունեցողներն ավելի շատ էին, քան այսօր»։
Նշենք, որ այսօր կառավարության նիստում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ փետրվարի 1-ից`թռիչքների վերականգնումից հետո, Հայաստանից արդեն մեկնել է 3900 մարդ, եկել են 3400–ը։ Ընդ որում, հայկական անձնագրով մեկնածների թիվը 1423 է, հայկական անձնագրով Հայաստան ժամանածներինը` 1263։
«Զվարթնոցում» իրարանցում է. ովքեր և ինչ նպատակով են մեկնում Ռուսաստան. տեսանյութ