Ասուլիս. «Հայկական բասկետբոլը. ի՞նչ է սպասվում առաջիկայում»

Փետրվարի 5-ին` ժամը 13:00-ին, Հայաստանի բասկետբոլի գավաթի եզրափակիչ խաղի նախօրեին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս կկազմակերպվի։
Sputnik

Ասուլիսի բանախոսներն են «Վահագնի Սիթի» թիմի մարզիչ Օգնեն Մոլևիչը, «Մեդ Ֆոքսիս» թիմի մարզիչ Արեգ Վաթյանը, VBET ընկերության սպորտային համագործակցությունների ծրագրերի ղեկավար Կարեն Ռաֆայելյանը և Լիգայի նախագահ Արա Պողոսյանը:

Ասուլիսի ընթացքում կխոսվի ոչ միայն առաջիկա եզրափակիչ խաղի, այլ նաև հայկական բասկետբոլում տիրող իրավիճակի և առաջիկայում նախատեսվող ծրագրերի մասին:

Հարգելի գործընկերներ, դուք կարող եք ներկա գտնվել Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում և հարցերն ուղղել անձամբ:

Մուտքը՝ միայն դիմակներով: Երաշխավորում ենք սոցիալական հեռավորության պահպանումը և ախտահանիչ նյութերի առկայությունը:

Ասուլիսը կհեռարձակվի նաև Facebook-ում և Youtube-ում:

Հարցերը կարող եք ուղարկել v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։